«Երկիր». ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը ընտրակաշառք բաժանելու օրերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել

«Երկիր». ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը ընտրակաշառք բաժանելու օրերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն բաժանելու է 10 հազար, առավելագույնը` 15 հազար դրամ, իսկ ՕԵԿ-ի ընտրակաշառքը՝ «5000 + էժանագին հեռախոս»

«Երկիրը» գրում է, որ իրենց տեղեկություններով` կոալիցիոն երկու գործընկերները` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, լայնամասշտաբ ընտրակաշառք բաժանելու օրերի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանելու քարոզարշավի վերջին օրը` մայիսի 4-ին, իսկ ՕԵԿ-ը` դրանից մեկ օր առաջ` մայիսի 3-ին: ՀՀԿ-ն բաժանելու է 10 հազար, առավելագույնը` 15 հազար դրամ, իսկ ՕԵԿ-ի ընտրակաշառքը՝ «5000 + էժանագին հեռախոս»:

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանելու նաև ԲՀԿ-ից մեծամասնականով առաջադրված` իրեն ցանկալի թեկնածուների համար, բայց, ինչպես ասում են, ոչ ԲՀԿ-ական թեկնածուների սիրուն աչքերի համար: ՀՀԿ-ն նաև արգելել է ԲՀԿ-ին ընտրակաշառք բաժանել համամասնական ցուցակի համար: Սա, թերևս, կոալիցիայի կողմից ընտրակաշառք բաժանելու վերջին սխեման է, որն, իհարկե, կարող է փոփոխության ենթարկվել: Թերթը նաև նշում է, որ որոշ բանկերից, տարադրամի փոխանակման կետերից «անհետացել են» 5 կամ 10 հազարանոց թղթադրամները:

Ի դեպ, թերթի աղբյուրները պնդում են, որ մարզերում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Մասնավորապես` Վանաձորում արդեն բաժանել, վերջացրել են և սպասում են մայիսի 6-ի արդյունքներին, սակայն չի բացառվում, որ հատկապես ՀՀԿ-ն մայիսի 6-ին որոշ տեղերում գործընթացը կրկնի:

Պարզվում է` կան մարդիկ, ովքեր հաճույքով ընտրակաշառք են ստացել երկու և ավելի կուսակցություններից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---