2 մայիսի 2012 - 10:05 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ն բաժանել է խոստացված ալյուրը կամ համարժեք 5 հազար դրամը

Մի քանի օր արաջ «Հրապարակը» գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում և հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը:

«Արդյունքում երեկ և նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց «հասանելիքը», սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ: Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին»,- գրում է թերթը: