«Հայկական ժամանակ». Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը` աճում![]() 2 մայիսի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանկ» օրաթերթը գրում է, որ ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել 19 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում: Դրան զուգահեռ` աճել է մահացությունը: Ըստ նույն պաշտոնական տվյալների, այս տարվա աոաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում մահացել 17 953 մարդ: Մահացության այս ցուցանիշը ամենամեծն է առնվազն վերջին 10 տարիների կտրվածքով: Ընդ որում, մահացության ցուցանիշը աճում է տարեցտարի: Փաստորեն, Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը` աճում: Սա, ինչպես և սարսափելի չափերի հասնող արտագաղթը, երկրի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է, և սրանից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ժողովրդագրական աղետի նախանշանների հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |