«Ժողովուրդ». Գագիկ Բեգլարյանը լրագրողին «հոգեկան հիվանդ» է անվանել

«Ժողովուրդ». Գագիկ Բեգլարյանը լրագրողին «հոգեկան հիվանդ» է անվանել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբում կուսակցության Կենտրոնի ակտիվի հետ հանդիպման պատճառով առավոտվանից Բուզանդի փողոցը փակ էր: «Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և Կենտրոն վարչական շրջանում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը մոտ երկու ժամ սպասում էին Սերժ Սարգսյանին: Լրագրողներն էլ այդ ընթացքում փորձում էին ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանից ինչ-որ խոսք «պոկել»: Սակայն «լռության ուխտ» արած Երևանի նախկին քաղաքապետը հերթով բոլորին մերժում էր` նշելով, որ երկու շաբաթից հետո նոր կխոսի: Իսկ երբ «Հրախպարակ»-ի լրագրողը կրկին պնդել է, Բեգլարյանն առաջարկել է խոսել կյանքից: «Իմ կյանքը լավ է, պարոն Բեգլարյան, ուզում եմ Ձեր կյանքից բաներ իմանալ»,- ասել է լրագրողը: Դիտարկումը, թե ինչ իմաստ ունի խորհրդարան գնալն ու քաղաքականությամբ զբաղվելը, եթե հարցերին չի պատասխանելու` Բեգլարյանին հունից հանել է. «Աղջիկ ջան, դու հո հոգեկան հիվանդ չես, գնա՛ էստեղից»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---