Հայաստանի մշակույթի նախարարությունն ամփոփել է «Իմ և մեր հաղթանակները» լուսանկարչական մրցույթի արդյունքները

Հայաստանի մշակույթի նախարարությունն ամփոփել է «Իմ և մեր հաղթանակները» լուսանկարչական մրցույթի արդյունքները

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի մշակույթի նախարարությունն ամփոփել է «Իմ և մեր հաղթանակները» լուսանկարչական մրցույթի արդյունքները:

«Մրցույթն այդպես անվանելով մենք նկատի ունեինք ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում և ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակները, այլ նաև մեր ամենօրյա հաղթանակները»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով, մշակույթի նախարարությունն այդ մրցույթը հայտարարել է երկու ամիս առաջ: Այդ ընթացքում ներկայացվել են 30 աշխատանքներ, որոնցից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է երեք լավագույն աշխատանքները:

Լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական մրցանակներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---