Նիկոլ Փաշինյան. Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կորոշեն կառավարության ապագան ու դրա որակը

Նիկոլ Փաշինյան. Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կորոշեն կառավարության ապագան ու դրա որակը

PanARMENIAN.Net - «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կորոշեն կառավարության ապագան ու դրա որակը»,- հայտնել է ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ:

Նրա խոսքով` իրենց ընտրությամբ քաղաքացիները կորոշեն «Հայաստանում նորմալ կյանքի կամ արտագաղթի հնարավորությունը»:

Փաշինյանը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանի կառավարությանն ու ՀՀԿ-ին` հայտնելով, որ Հայաստանում նորմալ կյանքի համար անհրաժեշտ է ՀԱԿ-ի հաղթանակը:

Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններում հաղթանակելուց հետո ՀԱԿ-ը կձևավորի կառավարություն, որի գլխավոր նպատակը կդառնա նորմալ նախագահական ընտրությունների անցկացումը, «որպեսզի ժողովուրդն իրենը համարի ընտրված նախագահին»:

Ամփոփելով իր խոսքը` Փաշինյանը ժողովրդին կոչ է արել մայիսի 6-ին «30-վայրկյանանոց հեղափոխություն» կատարել և ձայնը տալ ՀԱԿ-ի օգտին:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---