Ալեքսանդր Արզումանյան. Հայաստանում դեռ ֆեոդալական կարգեր են գործում

Ալեքսանդր Արզումանյան. Հայաստանում դեռ ֆեոդալական կարգեր են գործում

PanARMENIAN.Net - Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մայիսի 3-ին կայացավ «Ժառանգություն» կուսակցության վերջին նախընտրական հանրահավաքը: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ամփոփեց ընտրարշավը և նշեց, որ լինելով Հայաստանի բոլոր մարզերում և հեռավոր շրջաններում` հասկացել են, որ Հայաստանում դեռ ֆեոդալական կարգեր են գործում:

«Ամեն մի գյուղապետ կարող է իրեն ֆեոդալ համարել, ինչ-որ բարքեր ներմուծել, ընտրել ժողովրդի փոխարեն և որոշել, թե ժողովուրդը ում հանրահավաքին գնա, ումին` ոչ»,- ասաց Արզումանյանը:

Վերջում նա դիմեց բոլոր հավաքվածներին. «Ես ձեզ բոլորիդ սիրում եմ և մայիսի 6-ին հայցում եմ բոլորիդ ձայնը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---