«Ժողովուրդ». Արամ Կարապետյանը խոստանում է հետաքրքիր բացահայտումներ անել

«Ժողովուրդ». Արամ Կարապետյանը խոստանում է հետաքրքիր բացահայտումներ անել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ նախորդ ընտրությունների ընթացքում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բազմաթիվ հայ չինովնիկների «մութ անցյալը» բացահայտեց, որի արդյունքում «սուտ մատնության» մեղադրանքով մի քանի ամիս կալանավորվեց: Բայց դա նրան չի վհատեցրել, և եթե առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ևս իշխանությունները ոչ արդարացի որոշումներ կայացնեն նրա նկատմամբ, ապա ավելի հետաքրքիր բացահայտումներ են սպասվում. «Հայ հասարակությունն այս անգամ միայն չինովնիկների մութ անցյալը չի իմանա, այլ մեր 20-ամյա պատմության մութ թվերը, փաստերը և որոշակի արձանագրված դեպքեր, որը շատ կհետաքրքրի: Մենք կկիսվենք մեր մտորումներով, ինֆորմացիայով, թե ինչ է եղել Հայաստանի հետ այս ընթացքում, ինչու են մարդիկ զոհվել ու այլն: Բայց սա այն դեպքում, եթե ոչ ճիշտ որոշում կայացվի, ոչ արդարացի: Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, ապա ես պատրաստվում եմ ներկայացնել ծրագրեր, լուրջ ծրագրեր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---