ԵԱՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին ԵԱՀԿ խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաալիքներին հեռարձակման արտոնագրեր չտրամադրելու հարցը: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել է ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ռոյ Ռիվը, որն ավարտում է իր առաքելությունը Երեւանում: Նրա խոսքերով, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի տվյալ որոշումը սպառնալիքի տակ է դնում բազմակարծության սկզբունքը Հայաստանում: Ռ.Ռիվը ընդգծել է, որ եվրոպական կառույցներում արդեն գործող հեռուստաընկերությունների զրկումը արտոնագրից անընդունելի է: Նա հաղորդել է, որ ԵԱՀԿ շրջանակներում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ, որոնք հայ փորձագետներին կօգնեն լրամշակել զանգվածային լրատվության մասին օրինագիծը, ինչպես նաեւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---