Ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը դուրս է եկել վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ

Ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը դուրս է եկել վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Ֆիննական Վանտաա քաղաքում ընթացող վերջին վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը (60կգ կ/գ) դուրս է եկել վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ: Առաքելյանը հաղթել է կանադացի Մանուել Պինեդային 3:0 հաշվով:

Մինչ այդ Առաքելյանը հաղթել էր Մանդահնարան Գանզորիգին Մոնղոլիայից: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի գերմանացի Թիմ Սչլեյտչերը:

Պայքարից դուրս մնացին ազատ ոճի ըմբիշներ Էդգար Ենոքյանը (96կգ կ/գ) և Մուսա Մուրթազալիևը (74կգ կ/գ): Մայիսի 5-ին մրցագորգ դուրս կգա Ռուսլան Բասիևը (120 կգ կ/գ):

Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն միայն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---