Արմավիրի նոր ՌԼԿ-ն հերթապահության կանցնի մինչև տարեվերջ

Արմավիրի նոր ՌԼԿ-ն հերթապահության կանցնի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղակայված նոր սերդնի ռադիոլոկացիոն կայանը մարտական հերթապահության կանցնի մինչև տարեվերջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ Օդային և տիեզերական պաշտպանության գծով պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինը: Նմանատիպ ՌԼԿ-ներ են գործում Լեխտուսիում և Կալինինգրադի մարզի Պիոներսկ քաղաքում: Մայիսին նախատեսվում է նմանատիպ ՌԼԿ-ի գործարկումը Իրկուտսկի մարզում:

ՌԴ ՊՆ-ն մտադիր է մինչև 2020թ. փոխել խորհրդային տարիների բոլոր ՌԼԿ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---