ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՀԻՐԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի արտաքին առեւտրի նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալիի հրավերով Կահիրեում է գտնվում Հայաստանի պատվիրակությունը, որը մասնակցում է Կահիրեի 36-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին: Հայկական պատվիրակության ղեկավար` Հայաստանի առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի առեւտրի նախարարի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, մի խումբ հայ եւ եգիպտացի գործարարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ազատ առեւտրի հնարավորությունները, Հայաստան եգիպտական բամբակի ներկրման, սեպտեմբերին Երեւանում կայանալիք արդյունաբերական ցուցահանդեսին Եգիպտոսի մասնակցության հարցեր:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---