Նարեկ Գազազյանը Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլում է (վիդեո)

Նարեկ Գազազյանը Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլում է

PanARMENIAN.Net - Քանոնահար Նարեկ Գազազյանն անցել է Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլ: Այդ մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը: Նարեկի հետ եզրափակիչ փուլ է անցել նաև Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Եզրափասկիչ փուլում են նաև Բելառուսի, Չեխիայի, Գերմանիայի, Նորվեգիայի և Լեհաստանի ներկայացուցիչները:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցել են մայիսի 5-ին և 6-ին: Ի տարբերություն «Եվրատեսիլ» երգի մրցույթի, կիսաեզրափակիչ փուլերը չեն հեռարձակվում հեռուստաընկերություններով և ընտրությունը կատարում է պրոֆեսիոնալ ժյուրին: Այս տարի մրցույթին մասնակցում էր 14 երաժիշտ, որոնցից ժյուրին ընտրել է լավագույն յոթնյակին: Մրցույթի բոլոր մասնակիցները ստանալու են մասնակցության վկայականներ և կմնան Վիեննայում մեկ շաբաթ:

Մրցույթն անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ: Այն այս տարի տեղի էր ունենում Վիեննայում: Մրցույթին մասնակցում էր Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: Հայաստանն ու Վրաստանը մրցույթին մասնակցում են առաջին անգամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---