Մատեուշ Պիսկորսկի. ԱԺ ընտրությունների թափանցիկությունը համապատասխան մարմինների բարեխղճության արդյունքն է

Մատեուշ Պիսկորսկի. ԱԺ ընտրությունների թափանցիկությունը համապատասխան մարմինների բարեխղճության արդյունքն է

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թափանցիկությունն այն հանգամանքի արդյունքն են, որ պատասխանատու մարմինները ստիպված չեն ինչ-որ բան թաքցնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է լեհ դիտորդ Մատեուշ Պիսկորսկին: Նա օրինակ է բերել ընտրատեղամասերում տեղակայված դիտորդական տեսախցիկները:

Միաժամանակ Պիսկորսկին հավելել է, որ ԱՊՀ երկրների թվում Հայաստանն ամենազարգացած կուսակցական համակարգն ունի և ընտրակարգը համապատասխանում է Կենտրոնական Եվրոպայի երկրներին: Դիտորդը նաև առանձնացրել է քաղաքացիների ակտիվությունը, որոնք եկել են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, իսկ «դա արդեն իսկ վկայում է երկրում ժողովրդավարության մասին»:

Իր հերթին դիտորդ Բարուխ Բեն Ներիան Իսրայելից հավելեց, որ «խորհրդարանական ընտրությունները Հայաստանում շատ հաջող էին»: Նա նաև նշեց ընտրողների ակտիվությունը, հայտնելով, որ երեկոյան ժամը 5-ին այն տեղամասերում, որտեղ եղել են դիտորդները, արդեն քվեարկել էր ընտրողների 60 տոկոսը:

Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES դիտորդական առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներն, ԱՄՆ-ն ու Իսրայելը: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---