Դոնի Ռոստովում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Մարտիրոս Սարյանի մահվան 40-ամյակին

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Մարտիրոս Սարյանի մահվան 40-ամյակին

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված անվանի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի մահվան 40-ամյակին: Նրա հուշարձանի մոտ հավաքվել են Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչներ, տարբեր ՀԿ-ների ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, այդ թվում՝ «Սուրբ Խաչ» երիտասարդական կազմակերպության, հոգևորականության ներկայացուցիչներ, դպրոցականներ:

Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Թադեոսը և Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Պողոսը հիշատակի աղոթք են ընթերցել, որից հետո ծաղիկներ են դրել նկարչի հուշարձանին:

Միջոցառումը շարունակվել է Ռուս-հայկական բարեկամության թանգարանում, ուր ուղորդվել են հավաքվածները: Այստեղ ներկաները ծանոթացել են հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի ստեղծագործության հետ, ում աշխատանքներով հիացել է Մարտիրոս Սարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---