ԱԺ ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 204 ահազանգ

ԱԺ ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 204 ահազանգ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գործել է շուրջօրյա: Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից` ընտրական իրավունքների իրացման վերաբերյալ Պաշտպանը ստացել է 310 ահազանգ: Նախընտրական քարոզչության ընթացքում ստացվել է 106 ահազանգ. 64` Երևանից, 42` մարզերից: Ընտրության օրը ստացվել է 204 ահազանգ. 114` Երևանից, 90` մարզերից: Ստացված ահազանգերով Պաշտպանի արագ արձագանքման խմբերը 119 դեպքերում տեղում տրամադրել են իրավական աջակցություն:

Պաշտպանի մարզային գրասենյակների ընտրական իրավունքների հետ կապված աշխատանքի վիճակագրությունը հետևյալն է.

Գյումրիի գրասենյակ՝ 22 ահազանգ, 15 արագ արձագանքում:

Վանաձորի գրասենյակ՝ 28 ահազանգ, 25 արագ արձագանքում:

Գավառի գրասենյակ՝ 13 ահազանգ, 13 արագ արձագանքում:

Իջևանի գրասենյակ՝ 15 ահազանգ, 11 արագ արձագանքում:

Եղեգնաձորի գրասենյակ՝ 7 ահազանգ, 5 արագ արձագանքում:

Կապանի գրասենյակ՝ 5 ահազանգ, 3 արագ արձագանքում:

Ստացված ահազանգերի, դիմումների և զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Պաշտպանի կողմից հարուցվել է 78 վարույթ: Վարույթ ընդունված գործերից երեքն ավարտվել են, մնացածը դեռ ուսումնասիրվում են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---