Արամ Կարապետյան. ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը Տեր-Պետրոսյանի` ինտրիգների դաշտում գործելու ցանկությունն էր

Արամ Կարապետյան. ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը Տեր-Պետրոսյանի` ինտրիգների դաշտում գործելու ցանկությունն էր

PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը մեկնաբանել է տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և ՀԱԿ-ի պարտությունը, ընդգծելով, որ ՀԱԿ-ը ընտրությունների գնաց վերջին 4 տարիների ընթացքում ամենացածր վարկանիշով:

Ընդ որում, ըստ նրա, ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը Տեր-Պետրոսյանի` ինտրիգների դաշտում գործելու ցանկությունն էր: «Ինչպես ցույց է տալիս փորձը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որոշ առումներով, սիրում է գործել ինտրիգների դաշտում` երկխոսություն վարում ենք, չենք վարում, հետո երկխոսում ենք ԲՀԿ-ի հետ… Հայաստանը կովկասյան երկիր է, և, ցավոք, ընդդիմությունը դեռ երկար է գնահատվելու որպես սև-սպիտակ բազմություն»:

Կարապետյանը հավելել է, որ ժողովուրդը կոալիցիան համարում է մեկ ամբողջություն, և ՀԱԿ-ի` ԲՀԿ-ին նրանից առանձնացնելու փորձի վերաբերյալ, հեգնանքով նշել է. «կիսահղի կոալիցիաներ չեն լինում»: Ըստ նրա, իշխանության հետ երկխոսելու ընդդիմության յուրաքանչյուր քայլ Հայաստանում գնահատավում է որպես գործարք, որպես ծախվածություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---