25  08.05.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Երևանում ընթանում է ընդդիմության` ընտրություններից հետո առաջին հանրահավաքը

Երևանում ընթանում է ընդդիմության` ընտրություններից հետո առաջին հանրահավաքը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջին հետընտրական հանրահավաքը: ՀԱԿ-ի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Կոնգրեսը պետք է Ազգային ժողով գնա: Ընդ որում նա ընդգծել է, որ ՀԱԿ-ը կշարունակի իր պայքարը հանուն երկրում իշխանափոխության, «հանուն ազատ և արդար Հայաստանի»:

Նա նշել է այն 6 հազար հոգուն, ովքեր ոչնչից չվախենալով տվել են իրենց ձայնը ՀԱԿ-ի օգտին: Նրա խոսքով` այդ մարդիկ ոտքի կկանգնեն «հանուն ազատ և արդար Հայաստանի, հանուն Հայաստանի ազատագրման»:

Ինչ վերաբերում է իշխանության օգտին քվեարկած մարդկանց, Փաշինյանը նրանց անվանել է «սարգսյանական Օսվենցիմի գերիներ»` հայտնելով. «Մենք սիրում ենք ձեզ, և մենք պարտավորություններ ունենք ձեր առջև: Մենք պետք է ազատագրենք ձեզ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---