Օլանդի հաղթանակից հետո ֆրանսիական կառավարությունը հրաժարական է տալիս

Օլանդի հաղթանակից հետո ֆրանսիական կառավարությունը հրաժարական է տալիս

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզիին խնդրագիր է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթանակից հետո, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Օլանդը մտադիր է ասել իր վարչապետի անունը մայիսի 15-ին՝ լիազորությունները հանձնելու օրը: Այդ պաշտոնում առավել հավանական թեկնածուներից են Ազգային ժողովում սոցիալիստական խմբակցության ղեկավար Ժան Մարկ Էյրոն և Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---