Սալվատորե Սկիլաչի. Իտալիայի հավաքականին Հայաստանի դեմ դժվար հանդիպում է սպասվում

Սալվատորե Սկիլաչի. Իտալիայի հավաքականին Հայաստանի դեմ դժվար հանդիպում է սպասվում

PanARMENIAN.Net - “Կարծում եմ, այս տարվա հոկտեմբերին Իտալիայի հավաքականին դժվար հանդիպում է սպասվում Հայաստանի ընտրանու դեմ, որը վերջին ժամանակներս ուժեղացել է: Մեր հավաքականը համալրվել է երիտասարդ ֆուտբոլիստներով, որոնք այդքան էլ մեծ միջազգային փորձ չունեն: Ցավոք, Երևանում չեմ կարող ներկա լինել այդ խաղին”,- մայիսի 11-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 1990 թվականի Իտալիայի կազմում բրոնզե մեդալակիր և լավագույն ռմբարկու Սալվատորե Սկիլաչին:

Սկիլաչին Պալերմոյում ֆուտբոլի դպրոց ունի, որտեղ մարզվում են 5-16 տարեկան պատանիներ: Նա խոստովանեց, որ ֆուտբոլից հեռանալուց հետո փորձել է զբաղվել իրեն ավելի հոգեհարազատ աշխատանքներով, և անգամ նկարահանվել է իտալական սերիալներում: “Ազգային հավաքականում փորձել եմ կատարյալ լինել, ինձ համար հեքիաթային հաջողություն էր լավագույն ռմբարկու դառնալը: Ֆուտբոլը ինձ շատ բան է տվել` մեծ հեռանկարներ և ճանաչում ամբողջ աշխարհում: Բայց դա չխանգարեց, որ ես նույն պարզ և համեստ մարդը մնամ”,- նշեց նա:

Սկիլաչին նաև ֆուտբոլ է մեկնաբանում իտալական Rai ռադիոհեռուստաընկերության համար, իսկ ավելի վաղ աշխատել է նաև Sky հեռուստաալիքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---