Դամասկոսը հայտնել է ՄԱԿ-ին Սիրիայում 26 օտարերկրացի ահաբեկիչների ներկայության մասին

Դամասկոսը հայտնել է ՄԱԿ-ին Սիրիայում 26 օտարերկրացի ահաբեկիչների ներկայության մասին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ու ԱԽ նախագահին է ներկայացրել 26 օտարերկրացի քաղաքացիների ցուցակը, որոնք, ըստ Սիրիայի իշխանությունների, եկել են երկիր ահաբեկչական գործողություններ կատարելու համար, ասվում է ՄԱԿ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ըստ Ջաֆարիի, Սիրիան վաղուց է հայտարարել, որ նրա տարածքում գործում են զինյալ ահաբեկչական խմբեր, որոնք կապ ունեն «Ալ-Քայիդայի» հետ, այն դեպքում երբ «թշնամական» ԶԼՄ-ներն ու քաղաքական ուժերը միտումնավոր կերպով կասկածի տակ են դնում այդ փաստը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---