Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 6-րց տեղն է զբաղեցրել «Բոսնա-2012» մրցաշարում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 6-րց տեղն է զբաղեցրել «Բոսնա-2012» մրցաշարում

PanARMENIAN.Net - Սարաևոյում ավարտվել է «Բոսնա-2012» շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զիջեց Ալեքսանդր Իպատովին (Թուրքիա) և վաստակեց 5,5 միավոր՝ ավարտելով ելույթը 6-րդ տեղում:

Մրցաշարի հաղթաղ դարձավ հունգարացի շախմատիստ Վիկտոր Էրդոսը 6,5 միավորով, երկրորդ տեղը գրավեց Միխայիլ Անտիպովը (Ռուսաստան), երրորդ տեղում է Եվգենի Պոստնին (Իսրայել):

2011թ. այս մրցաշարում Մելքումյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան (Վրաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---