ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Եվրո-2012 խաղերի բոյկոտի հարցը

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Եվրո-2012 խաղերի բոյկոտի հարցը

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Եվրո-2012 Ուկրաինայում կայանալիք խաղերի բոյկոտի հարցը: Ըստ եվրոպացի դիվանագետի, քննարկումը տեղի կունենա մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱԳՆԽ նիստում: «Եզրակացություններ չեն լինի, դա կլինի ոչ պաշտոնական բանավեճ, սակայն, մենք հուսով ենք, որ ի վերջո կմշակենք մի դիրքորոշում, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն անդամ երկրները»,-ճշտել է աղբյուրը:

Քննարկման գլխավոր հարցը լինելու է ԵՄ անդամ երկրների գործողությունների համակարգումը Եվրո-2012 Ուկրաինայում կայանալիք խաղեի այցելության վերաբերյալ, հայտնում է rosbalt.ru-ն:

Ավելի վաղ Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել էր, որ եվրահանձնակատարներից ոչ ոք չի մասնակցի Եվրո-2012 միջոցառումներին: Բոյկոտի մասին հայտարարել են նաև որոշ եվրոպացի պաշտոնյաներ: Իրենց որոշումը նրանք հիմնավորում են Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակով, որը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր դեմ կիրառվող ֆիզիկական բռնության դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---