Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ տանը չունի լայնաշերտ ինտերնետին միանալու հնարավորություն

Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ տանը չունի լայնաշերտ ինտերնետին միանալու հնարավորություն

PanARMENIAN.Net - Apple ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը իսկական ֆուրոր է առաջացրել ավստրալական Պերտ քաղաքում ընթացող գործարար-խորհրդաժողովում՝ հայտարարելով, որ տանը չունի լայնաշերտ ինտերնետին միանալու հնարավորություն: Այս խոսքերից հետո դահլիճում կատարյալ լռություն է տիրել, իսկ համաշխարհային համակարգչային ինդուստրիայի առաջատարներից մեկը դանդաղ կրկնել է. «Ես՝ Սթիվ Վոզնյակս, տանը լայնաշերտ ինտերնետին միանալու հնարավորություն չունեմ»:

Այնուհետև, նա պարզաբանել է, որ ապրում է Կալիֆորնիայի Լոս Գատոս քաղաքում, կենտրոնից մոտ 1 կմ հեռավորության վրա: «Լայնաշերտ ինտերնետի ծառայությունների տրամադրման մենաշնորհը մեր քաղաքում մեկ ընկերություն ունի: Կա մոտ 50 ընկերություն, որոնք հաճույքով կվաճառեին ինձ միացման հնարավորությունը թվային բաժանորդական գծով, սակայն նրանք բոլորն աշխատում են տեղի հեռախոսային օպերատորի միջոցով, որը երկրում վատագույններից է: Արդյունքում, տանը ես լայնաշերտ ինտերնետ չունեմ»,-հայտարարել է նա:

Անդրադառնալով Ավստրալիայի կառավարության մտադրությանը մալուխը հասցնել երկրի ամենահեռավոր բնակավայրեր՝ Վոզնյակն ասել է, որ այն երկրներում, որտեղ «բնակչությունը կենտրոնացած չէ, խնդրի առավել արդյունավետ լուծում կարող է հանդիսանալ անլար կապր»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---