ՏՏ մասնագետները Ինովացիոն ոլորտի նախարարություն են պահանջում

ՏՏ մասնագետները Ինովացիոն ոլորտի նախարարություն են պահանջում

PanARMENIAN.Net - Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դիմել է ՀՀ նախագահին և նորընտիր Ազգային ժողովին Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմին` նախարարություն ստեղծելու պահանջով։

«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական և հետևողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ։ Նախարարության առկայությունը հնարավորություն կտա խուսափել ոլորտի զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներից, ինչպիսիք են ոլորտի միասնականության խաթարումը տարբեր պետական մարմինների միջև բաժանվածությամբ, գործառույթների հաճախակի կրկնությունները, իրար միջև բաժանելու անկարողությունը, միասնական համակարգման գրեթե բացակայությունը և այլն»,– նշվում է միության ուղարկած հաղորդագրության մեջ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հաղորդմամբ` ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---