Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա

Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա Դավիթ Գարեջի վանքային համալիրը վերադարձնելու պահանջով: Ինչպես ասվում է Facebook-ում տարածված տեղեկատվության մեջ, երթը կմեկնարկի Վաքե զբոսայգուց, կշարունակվի Կիպշիձե փողոցում` Ադրբեջանի դեսպանատան դիմաց, և կավարտվի խորհրդարանի մոտ:

«Ակցիայի հիմնական պահանջն է, որպեսզի կառավարությունը բնակչությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրի Դավիթ Գարեջի վանքային համալիրի շուրջ իրադրության մասին, որպեսզի նախագահը, կառավարությունն ու խորհրդարանը գործնական քայլեր կատարեն Դավիթ Գարեջին օկուպացիայից ազատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկու հեռուստաընկերություններ երկու օր շարունակ տեղեկատվություն են տարածում, թե ադրբեջանցի սահմանապահները ո'չ օտարազգի զբոսաշրջիկներին, ո'չ վրացի ուխտագնացներին թույլ չեն տալիս մուտք գործել Դավիթ Գարեջիի տարածք, ուր նախկինում կարելի էր մտնել առանց խնդիրների, հաղորդում է Грузия Online-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---