Իրանը ցուցադրել է նոր անտեսանելի կործանիչի փորձառու նմուշը

Իրանը ցուցադրել է նոր անտեսանելի կործանիչի փորձառու նմուշը

PanARMENIAN.Net - Իրանը ցուցադրել է նոր կործանիչի փորձառու նմուշը, որը կարող է անտեսանելի մնալ հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերման համար, հաղորդում է Fars գործակալությունը:

Տեսքով նոր կործանիչը հիշեցնում է կամբալա, ինչի հետ կապված էլ այն համապատասխան անուն է ստացել:

Ելույթ ունենալով նոր կործանիչնի ցուցադրմանը` Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ դրա փորձարկումները կսկսվեն մոտ ժամանակներս: Նա հաղորդել է նաև, որ պաշտպանության նախարարությունը երկրի ռազմաօդային ուժերին է փոխանցել սեփական մշակման Saegheh երեք ռեակտիվ կործանիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---