Օլիմպիական կրակը Հունաստանից Անգլիա կհասցնի Դևիդ Բեքհեմը

Օլիմպիական կրակը Հունաստանից Անգլիա կհասցնի Դևիդ Բեքհեմը

PanARMENIAN.Net - Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը օլիմպիական կրակը Հունաստանից Անգլիա կհասնցի: Արարողությանը 8 հազար մարդ կմասնակցի:

Բեքհեմը, որը հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում, կմիանա մասնակիցներին Աթենքում: Բեքհեմը Բրիտանիա կժամանի մայիսի 18-ին արքայադուստր Աննայի և այլ պաշտոնյաների հետ: Բեքհեմը սատարել է Օլիմպիադա-2012 անցկացման Լոնդոնի հայտին 2005 թվականին:

Ջահի փոխանցավազքի բրիտանական երթուղին մեկնարկում է մայիսի 19-ին և կանցնի 1018 բնակավայրով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---