Ասադը կոչ է արել Ֆրանսիայի նոր նախագահ Օլլանդին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ճգնաժամը բորբոքելուց

Ասադը կոչ է արել Ֆրանսիայի նոր նախագահ Օլլանդին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ճգնաժամը բորբոքելուց

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհուրդ է տվել Ֆրանսիայի նոր նախագահի Ֆրանսուա Օլլանդին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ճգնաժամը բորբոքելուց: Համապատասխան հայտարարությունը Ասադը արել է «Ռոսսիա 24» տեղեկատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հույս է հայտնել, որ Ելիսեյան Պալատի նոր ղեկավարը «կմտածի Ֆրանսիայի շահերի մասին»: Դրանք չպետք է նպաստեն տարածաշրջանում և ամբողջ արաբական աշխարհում ճգնաժամը խորացնելուն:

Սիրիայի նախագահի խոսքով, պատժամիջոցներն անդրադառնում են քաղաքացիների վրա և հավելել է, որ Սիրիան, պատժամիջոցներից հետո, մի շարք տնտեսական խնդիրների առջև է կանգնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---