Արմեն Բադալյան. ՀՀԿ «կրիմինալ-օլիգարխիկ թևը» տանուլ կտա «բարեփոխիչների» թևին

Արմեն Բադալյան. ՀՀԿ «կրիմինալ-օլիգարխիկ թևը» տանուլ կտա «բարեփոխիչների» թևին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ներում պայքար է գնում տարբեր թևերի միջև և այդ պայքարում ՀՀԿ «կրիմինալ-օլիգարխիկ թևը» կզիջի «բարեփոխիչների» երիտասարդական թևին, որին սատարում է նախագահի աշխատակազմը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը:

Բադալյանը նշել է, որ Արևմուտքը Հայաստանից բարեփոխումներ կպահանջի տնտեսական ոլորտում, որին դեմ կլինեն մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները: Նա հիշեցրել է, որ ժամանակին, մի երկու տարի առաջ օլիգարխ պատգամավորները դեմ հանդես եկան կառավարության առաջարկած հարկային փոփոխություններին:

Ըստ նրա, այդ պայքարի վկայությունն էր Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունը, «կրիմինալ-օլիգարխիկ» թևի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հեռանալը ԱԺ խոսնակի պաշտոնից ՀՀԿ ընտրական շտաբը ղեկավարելու պատրվակով, ինչպես նաև լուրերը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մոտալուտ պաշտոնանկության մասին:

Բադալյանը հավելել է, որ իշխանական բուրգից կհեռացվեն մարդիկ, որոնք չկարողացան ընտրություններում ապահովել անհրաժեշտ արդյունքը, նրանց կփոխարինեն առավել արդյունավետ մենեջերներով: Որպես օրինակ նա բերեց մամուլում շրջանառվող լուրերը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկության մասին, որը չկարողացավ ապահովել ՀՀԿ թեկնածուի հաղթանակը մեծամասնական ընտրություններում:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

Իշխող ՀՀԿ-ն մայիսի 6-ի ընտրություններին ջախջախիչ հաղթանակ է տարել իր բոլոր չարակամների նկատմամբ` ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն հավաքելով 663 066 քվե (44,05 %):

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---