Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 18-ին ողջ աշխարհը նշում է Թանգարանների միջազգային օրը: Օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին` ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում: 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:

1992թ.-ից յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օրն ունի թեմա և ԻԿOՄ-ի հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները: 1992թ.-ի թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1997-1998թթ` «Մշակութային արժեքնորի անօրինական տեղափոխման դեմ պայքար», 2000թ.` «Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխոըւթյան և ներդաշնակության», 2005թ.` «Թանգարանը որպես կամուրջ մշակույթների միջև», 2008թ.` «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգազման գործոն», 2009թ.` «Թանգարանները և տուրիզմը», 2010թ.` «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության», 2011թ-ին` «Գրավոր ժառանգություն», 2012-ին «Թանգարանները փոփոխվող աշխարհում»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---