Ջոն Հեֆերն. Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել խորհրդարանական ընտրություններում

Ջոն Հեֆերն. Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել խորհրդարանական ընտրություններում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում մեծ առաջընթաց է գրանցվել: «Մենք ուշադիր հետևել ենք ընտրություններին: Ըստ իս, մեծ առաջընթաց է արձանագրվել մի քանի առանցքային ուղղություներում` այս անգամ ընտրությունները շատ ավելի լավ լուսաբանվեցին, քան նախկինում, ընտրատեղամասերում ամեն ինչ ընթանում էր ըստ սահմանված կարգի, թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Կարելի է արձանագրել, որ բազում դրական զարգացումներ եղան այս ընտրություններում», - հայտարարել է Ջոն Հեֆերնը «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Դեսպանը խոսել է նաև թերությունների մասին: «Անշուշտ, դեռ որոշ խնդիրներ շարունակում են մնալ, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են՝ ընտրակաշառքները եւ վարչական ռեսուրսի չարաշահումը: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ», - ասել է Հեֆերնը: ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ դեսպանությունն աշխատում է ՀՀ իշխանությունների հետ՝ առկա խնդիրները շտկելու ուղղությամբ: «Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ աշխատանքում», - ասել է ԱՄՆ դեսպանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---