«ԱրմենՏել»-ի փոխհատուցումը անվճար հեռախոսակապի ծառայությունների տեսքով կլինի

«ԱրմենՏել»-ի փոխհատուցումը անվճար հեռախոսակապի ծառայությունների տեսքով կլինի

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը պատրաստվում է երեկվա վթարի պատճառած անհանգստությունների փոխարեն անվճար հեռախոսակապի ծառայություններ մատուցել իր բաժանորդներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել» ընկերության լրատվության պատասխանատու Անուշ Բեգլոյանը:

Նա նաև նշեց, որ այժմ «ԱրմենՏել»-ի բաժանորդների 99 տոկոսի կապը վերականգնված է, վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ այն բաժանորդեները, ում կապը դեռ վերականգնված չէ, պետք է անջատեն, միացնեն հեռախոսները:

Երեկ երեկոյան «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել էր, որ բջջային ցանցում տեղի ունեցած վթարի պատճառով զանգեր կատարելու հնարավորությունից զրկված բաժանորդներին անհարմարությունների համար կփոխհատուցի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---