Մահացել է Bee Gees լեգենդար բրիտանական խմբի մասնակիցներից մեկը` Ռոբին Գիբբը

Մահացել է Bee Gees լեգենդար բրիտանական խմբի մասնակիցներից մեկը` Ռոբին Գիբբը

PanARMENIAN.Net - Bee Gees լեգենդար բրիտանական խմբի երգիչ Ռոբին Գիբբը մահացել է 62 տարեկան հասակում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել նրա հարազատները:

2011-ի ավարտին Գիբբի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, իսկ վերջին ամիսներին նա քիմիաթերապիայի ինտենսիվ բուժում էր ստանում: Ուռուցքը հեռացնելուց հետո հայտարարվել էր, որ երգիչն ապաքինվում է: Սակայն վերջերս նա հիվանդացել է թոքերի բորբոքմամբ և կոմայի մեջ ընկել:

Bee Gees խմբի հաջողության գագաթնակետը 70-ական թվականներին էր: «Դիսկոյի արքաները» նվաճել էին «Գրեմմիի» 7 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներ: Խմբի վերջին ալբոմը ձայնագրվել է 2011թ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---