«Հրապարակ». Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա

«Հրապարակ». Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան–Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, կիրակի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա։

«Պատճառաբանություն միշտ կա. «Սիստեմա ԱՖԿ» տնօրենների խորհրդի անդամն անելիքներ ունի Ռուսաստանում։ ԲՀԿ–ում, սակայն, համոզված են, որ այդ հարցն առավել առնչվում է իրենց` կոալիցիա մտնել–չմտնելու հարցին։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը խառնել է Քոչարյանի հաշիվները. վերջինս հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին կկոշատցնի այդ գագաթնաժողովին արտգործնախարարի մակարդակով մասնկացող Ռուսաստանի դիրքորոշումը` վերջնական դարձնելով պահանաջը, որ վարչապետ պետք է դառնա ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ Եվրասիական միության ջատագով «մեկը»»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---