Գեղարդ Մուսասին Ռաֆայել Կավալչանտեի հետ մենամարտում կպաշտպանի Strikeforce թափուր տիտղոսը

Գեղարդ Մուսասին Ռաֆայել Կավալչանտեի հետ մենամարտում կպաշտպանի Strikeforce թափուր տիտղոսը

PanARMENIAN.Net - Անցած հանգստյան օրերին բրազիլացի Ռաֆայել Կավալչանտեն վստահ հաղթանակ է տարել Մայք Քայլի հանդեպ, ռեվանշ վերցնելով նրանից եռամյա վաղեմության պարտության համար:

Մենամարտից հետո հավանաբար Կավալչանտեն կհանդիպի հայ բռնցքամարտիկ Գեղարդ Մուսասիի հետ (Հոլանդիա) կիսածանր քաշային կարգում Strikeforce թափուր տիտղոսի համար:

«Ես կարծում եմ, որ Ռաֆայելի հետ մենամարտի համար ամենահավանական թեկնածուն Մուսասին է: Չգիտեմ, դա երբ տեղի կունենա, սակայն դա բնական առաջընթաց կլինի Ռաֆայելի համար»,-Սկոտ Քոկերի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---