Դրամը հատել է «հոգեբանական սահմանը» և կազմել է 401,07 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց

Դրամը հատել է «հոգեբանական սահմանը» և կազմել է 401,07 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 20 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 401,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 401,26 դրամ:

Մայիսի 22-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 401,07 դրամ`մայիսի 21-ի համեմատ ավելանալով 2,28 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 511,93 դրամ` ավելանալով 2,48 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 00,09 կետով` կազմելով 12,87 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---