«Վեցնյակից» ԵՄ երկրները Իրանին ռուսականից տարբերվող առաջարկների փաթեթ կներկայացնեն

«Վեցնյակից» ԵՄ երկրները Իրանին ռուսականից տարբերվող առաջարկների փաթեթ կներկայացնեն

PanARMENIAN.Net - «Վեցնյակի» անդամ եվրոպական պետությունները մտադիր են Իրանին Ռուսաստանի առաջարկների փաթեթից տարբերվող առաջարկների փաթեթ ներկայացնել:

Ինչպես նշվում է Iran.ru կայքում, համապատասխան հայտարարությամբ բանակցությունների մեկնարկից մեկ օր առաջ հանդես է եկել ԵՄ Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մաննը: Նրա խոսքով` դա վկայում է «վեցնյակի» անդամ երկրների միջև առկա տարաձայնությունների մասին: Մաննը ընդգծել է նաև, որ բանակցությունների հաջողությունը կախված է Իրանից, բայց միևնույն ժամանակ շատ բան է կախված բանակցություններում բարենպաստ մթնոլորտից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---