Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը 1:2 հաշվով զիջել է Իսպանիային

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը 1:2 հաշվով զիջել է Իսպանիային

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարում խաղացել է Իսպանիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսի ավելարցած րոպեին Իսպանիայի կազմում խաղադաշտից հեռացվել է Ժերար Դելոֆեն: Թիմերը ընդմիջման են գնացել 0:0 հաշվի ժամանակ:

Խաղի 65-րդ րոպեին հաշիվը բացել է Սուսոն, սակայն փոխարինման մտած Դավիթ Հակոբյանը հավասարեցրել է հաշիվը`1:1: 84-րդ րոպեին իսպանացիները 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, սակայն Խեսե Ռոդրիգեսը այն իրացնել չի կարողացել:Իսպանիային հաղթանակ է բերել Խուանմայի գնդակը, որը հաշիվը դարձրել է 2:1:

Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության է հասել Բելգիայի նկատմամբ:

Մայիսի 25-ին Վարազդատ Ավետիսյանի սաները կխաղան Բելգիայի ընտրանու դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---