ԵԽԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Երեւան է ժամանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը` գլխավոր քարտուղար Բրունո Հալերի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունում, կկայանան Բ.Հալերի հանդիպումները ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահների եւ Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հալերի այցը կտեւի մինչեւ հուլիսի 5-ը:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---