«Ժողովուրդ». Քաղաքական էլիտան քննարկում է Վիգեն Սարգսյանի՝ պաշտոնից հեռացման մասին լուրերը

«Ժողովուրդ». Քաղաքական էլիտան քննարկում է Վիգեն Սարգսյանի՝ պաշտոնից հեռացման մասին լուրերը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական էլիտան որոշել է յուրայինների գործունեությունը մանրակրկիտ քննել, քանի որ առջևում նախագահական ընտրություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` հենց այդ շրջանակներում հրաժարական տվեց Նոր Նորք համայնքի ղեկավար Մելիք Գասպարյանը, որը փոփոխությունների շղթայի մի օղակն է ընդամենը: «Եվ մինչ բոլորը սպասում էին Հանրապետականի պարտությունն արձանագրած մյուս համայնքների ղեկավարների հրաժարականներին, այլ հետաքրքիր «թեկնածուներ» ի հայտ եկան: Երեկ քաղաքական էլիտան քննարկում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` պաշտոնից մոտալուտ հեռացման մասին տեղեկությունը: Վերջինս, հայտնի լրտեսական սկանդալից դեռ «չմաքրված», այս անգամ կարծես առանձնացել է ներքաղաքական հավատարմության հարթությունում: Կլինի նման հրամանագիր, թե ոչ` կիմանանք մոտ օրերս»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---