«Չորրորդ ինքնիշխանություն». Արթուր Բաղդասարյանը հայհոյել է Սերժ Սարգսյանին

«Չորրորդ ինքնիշխանություն». Արթուր Բաղդասարյանը հայհոյել է Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «ՉԻ» տեղեկություններով, օրերս բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի առանձնասենյակում: «ԱԽՔ քարտուղարը դժգոհել է իր կուսակցության հավաքած տոկոսներից` դրա մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին: Մասնավորապես` նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը «քցել» է իրենց և ոչինչ չի արել ՕԵԿ-ի շռնդալից մուտքը խորհրդարան ապահովելու համար: Բաղդասարյանը մի քանի հոգու ներկայությամբ նկատել է, թե այդ հինգ տոկոսը իրենք կարող էին հավաքել հենց միայն իր հրապարակային ելույթների հաշվին, խոսակցության ընթացքում Բաղդասարյանն այնքան է ոգևորվել, որ որոշել է հայհոյել Սերժ Սարգսյանին` միաժամանակ ընդգծելով, որ նա «քցող» է: Սերժ Սարգսյանին հայհոյելու պահին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ձեռքի բջջային հեռախոսը շպրտել է Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ, որը, ականատեսների վկայությամբ, դիպել է Բաղդասարյանի գլխին: Մեզ մնում է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունների ֆոնին հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ՕԵԿ-ը ցույց տվեց, որ ինքը բարոյական ուժ է: Բաղդասարյանի` Սարգսյանին հայհոյելու կտրվածքով այս միջադեպն այնքան խոսուն է, որ բոլոր մեկնաբանություններն ավելորդ են դառնում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---