Ստեփան Սաֆարյանն իր ապագայի հարցում կկողմնորոշվի հունիսի սկզբին, բայց դուրս չի գա «Ժառանգությունից»

Ստեփան Սաֆարյանն իր ապագայի հարցում կկողմնորոշվի հունիսի սկզբին, բայց դուրս չի գա «Ժառանգությունից»

PanARMENIAN.Net - 4-րդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը լրագրողներին հաղորդել է, որ իր ապագայի հարցում կկողմնորոշվի հունիսի սկզբին: Նրա խոսքով` մինչև հունիսի 1-ն ինքը հանգստանալու է, իսկ հետո «կկողմնորոշվի իր կարգավիճակի հարցում»: Պատգամավորը նշել է, որ ինքն արդեն մի շարք առաջարկներ է ստացել` սկսած հետազոտական աշխատանքներից մասնակցելուց մինչև դասախոսական գործունեություն:

Դրա հետ մեկտեղ Սաֆարյանը համոզմունք է հայտնել, որ ինքը չի լինի 5-րդ գումարման Ազգային ժողովում` նկատելով, որ շատ հանգիստ է վերաբերվում դրան: Նա ընդգծել է նաև, որ ո'չ ինքը, ո'չ «Ժառանգության» մյուս անդամները, որոնք չեն մտել խորհրդարան, մտադիր չեն դուրս գալ կուսակցությունից:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---