Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ

Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները հուսով են, որ Երևանն աջակցություն կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից: Այդ մասին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա սպասում ենք Եվրամիության որոշմանը՝ Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամում ներառելու համար», - ասել է Փաշինյանը, հայտնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ «Ազատությանը» դիվանագիտական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել 2023–ին: Վարչապետը փակագծեր չի բացել, թե ինչ փուլում են այս հարցով բանակցությունները։

Politico-ի խմբագրի հարցին՝ արդյոք Երևանն ակնկալո՞ւմ է, որ Եվրամիությունը կլրացնի Մոսկվայի բացը, Փաշինյանն ուղիղ չի պատասխանել, բայց նշել է,մ որ Երևանի քաղաքականությունն է բոլոր ոլորտներում արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը։

«Հիմա մենք անվտանգության դաշտում գործակցում են Հնդկաստանի, Ֆրանսիայի և մյուս երկրերի հետ։ Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ», - ասել է վարչապետը:

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը։

«Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից էլ՝ այն նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Առաջին անգամն է, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ ներգրավվում է Հայաստանի անվտանգային օրակարգում», - ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին՝ հայտարարելով, որ ռազմական կառույցից Երևանի դուրս գալը հետագա քննարկումների թեմա է։

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---