ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են այդ երկրի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդին` հայերեն հեռուստա եւ ռադիոհեռարձակումներ սկսելու պահանջով: Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանություններն արտոնել են քրդերեն, ասորերեն եւ լազերեն հեռարձակումների կազմակերպումը: Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի «Զաման» թերթը, Ստամբուլում լույս տեսնող հայերեն «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը նշել է, որ հայկական ռադիոկայանի բացման նպատակով տեղի հայ համայնքը դրամահավաք է կազմակերպել: «Մենք հույս ունենք հանգանակել 300 հազար ԱՄՆ դոլար եւ ռադիոհեռարձակումներն սկսել արդեն մինչեւ տարեվերջ»,- ասել է Դինքը:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---