Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մայիսի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների, ԼՂՀ սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդությւան հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևան քաղաքում 2012 թվականին անցկացվելիք մարզական մասսայական միջոցառումները, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերը», ՀՀ Նախագահի մրցանակի համար` «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսները և ՀՀ վարչապետի մրցանակի համար «Ֆուտբոլի գավաթի խաղարկությունը»:

Ասրյանն ընդգծել է, որ մասսայական սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը հանդիսանում է պետական ռազմավարական քաղաքականության կարևոր կետերից մեկը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2012 թվականին նախատեսված միջոցառումների շարքն իրականացվում է հենց այս համատեքստում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---