Դավիթ Նալբանդյան. Ադրիան Ունգուրի հետ խաղում ես վերելքներ և վայրէջքներ ունեցա

Դավիթ Նալբանդյան. Ադրիան Ունգուրի հետ խաղում ես վերելքներ և վայրէջքներ ունեցա

PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է 3:6, 7:5, 4:6, 5:7 հաշվով իր պարտությունը ռումինացի Ադրիան Ունգուրին` «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում:

«Խաղն ինձ մոտ չստացվեց, ուստի զիջեցի: Ես ինձ շատ լավ եմ զգում: Սակայն խաղի ընթացքում ինձ մոտ լինում էին և վերելքներ և վայրէջքներ: Հիմա ես կարող եմ հաղթել մի խաղում և պարտվել մյուսում: Դժվար է բացատրություն տալ տեղի ունեցածին: Ակնհայտ է, որ այս տարի ես այնքան էլ շատ խաղերում չեմ հաղթել»,-Նալբանդյանի խոսքը մեջբերում է «Ռոլան Գարոսի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---