Բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը հաղթել է Ալեխանդրո Խերեդիային

Բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը հաղթել է Ալեխանդրո Խերեդիային

PanARMENIAN.Net - Բելգիահայ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը, որը հանդես է գալիս 2-րդ կիսամիջին քաշում, պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական հաղթանակն է տարել:

Դեյնզում 6 ռաունդանի մենամարտում նա հանդիպել է վենեսուելացի Ալեխանդրո Խերեդիայի հետ, որին հաղթել է 59:55, 58:56 և 60:54 հաշվով մրցանարների միաձայն որոշմամբ:

Ենգոյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 21 մենամարտ և բոլորում էլ հաղթանակ տարել, ընդ որում, 12-ը նոկաուտով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---