ՄԱԿ-ի գրասենյակում բարեգործական ցուցահանդես կբացվի

ՄԱԿ-ի գրասենյակում բարեգործական ցուցահանդես կբացվի

PanARMENIAN.Net - Մայիս 31-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում բացվելու է «Արվեստը կյանքի համար» ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է գրասենյակի մամլո ծառայությունը, ցուցահանդեսը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը 2012թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Միջոցառման նպատակն է օգնել երիտասարդ նկարչուհի Նելլի Ադամյանին գումար հավաքել Ռուսաստանում բուժումը շարունակելու համար:

Նելլի Ադամյանի համակուրսեցիները և այլոք վաճառքի են հանել իրենց աշխատանքները, և ստացված հասույթը կփոխանցվի նկարչուհու բուժման հաշվին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակը և «Հայ երիտասարդ էրուդիտներ» ՀԿ-ն Ցուցահանդեսին աջակցելում է «Ծիր Կաթին» նախադպրոցական ուսումնական կենտրոնը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---