Միշել Դեր Զաքարյանը դարձել է «Նանտի» գլխավոր մարզիչը

Միշել Դեր Զաքարյանը դարձել է «Նանտի» գլխավոր մարզիչը

PanARMENIAN.Net - «Նանտի» ղեկավարությունն ընտրել է նոր գլխավոր մարզչի: Ինչպես հայտնում է «դեղձանիկների» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ է դարձել 49-ամյա Միշել Դեր Զաքարյանը:

Ավելի վաղ մասնագետը գլխավորում էր երկրորդ դիվիզիոնի մեկ այլ ակումբ` «Կլերմոնը»: Դեր Զաքարյանը խաղացել է «Նանտում» 1980-1988թթ, ինչպես նաև այն գլխավորել է 4 տարի առաջ: Նախորդ խաղաշրջանի արդյունքում 8 անգամ Ֆրանսիայի չեմպիոն դարձած մասնագետը չի կարողացել վերադառնալ Առաջին Լիգա` զբաղեցնելով աղյուսակի 9-րդ հորիզոնակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---